ՕՊՏԻԿՈՄ ընկերությունը հիմնադրվել է 1999թ.-ին: Ընկերության նպատակն է ստեղծել առաջատար տեխնոլոգիաներով հագեցված ցանց, որը կծառայի ոչ միայն ինտերնետ հասանելիության, այլև ՀՀ ամբողջ տարածքում տեխնոլոգիական բարձր չափանիշներով ցանցային ծառայությունների մատուցմանը և անվտանգային միջավայրի ձևավորմանը:
Մեր ընկերության գործունեության ներկայիս գլխավոր ուղղություններն են՝ ինտերնետի հասանելիության ապահովում, անվտանգության բարձրաստիճան համակարգերի կառուցում եվ համակարգիչների տեխնիկական և ծրագրային սպասարկում:
Մենք համագործակցում ենք առաջատար այնպիսի ընկերությունների հետ ինչպիսիք են՝ Cisco, ZTE, Netis և Bdcom-ը: Ընկերության նպատակներից մեկն է ազգաբնակչությանը մատուցել ժամանակին համապատասխան տվյալների հաղորդման անվտանգ ծառայություններ:
Օպտիկոմ ընկերությունը ծառայություններ է մատուցում ՏԻՄ-երին, բանակային համակարգերին և պետական անվտանգություն ապահովող մարմիններին, հնարավորինս անվտանգ դարձնելով պետական կառույցներում տվյալների հաղորդումը և անվտանգային համակարգի գործունեությունը:
Մեր ընկերությունը հագեցած է ժամանակին համապատասխան ամպային բարձր տեխնոլոգիաներով, որը հնարավորություն է տալիս պաշտպանել մեր բաժանորդներին համաշխարհային մարտահրավերներից: